Միջազգային

ԱՄՆ-ը 10 տարվա ընթացքում տարբեր նշանակության 110 ռազմական օբյեկտ կկառուցի Լեհաստանում

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ը 10 տարվա ընթացքում տարբեր նշանակության 110 ռազմական օբյեկտ կկառուցի Լեհաստանում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը տարբեր նշանակության ավելի քան 100 ռազմական օբյեկտ կկառուցի Լեհաստանի տարածքում առաջիկա տասը տարվա ընթացքում: Հունիսի 2-ին այդ մասին հայտարարել Է Մարեկ Բժեզինսկին՝ ելույթ ունենալով Լեհաստանի կենտրոնական մասի Պովիձ վայրում ԱՄՆ-ի ռազմամթերքի համար պահեստների կառուցումն սկսելու արարողությանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հաջորդ տասը տարվա ընթացքում պլանավորված Է ավելի քան 110 շինարարական նախագիծ»,- հավելել Է դեսպանը: Նրա խոսքով՝ այդ ամենն անհրաժեշտ Է, «որպեսզի լրջորեն բարձրացվի ռազմական պատրաստականությունը»: Ինչպես ընդգծել Է Բժեզինսկին, «դրանք կլինեն, օրինակ, ուսումնական օբյեկտներ, բայց նաեւ ճաշարաններ զորանոցներ եւ այլ նշանակության օբյեկտներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում