Միջազգային

Աշխարհում անվտանգությունը չի կարող ապահովվել ռազմական դաշինքների ուժեղացմամբ. ՉԺՀ-ի ԱԳՆ ղեկավար

1 րոպեի ընթերցում

Աշխարհում անվտանգությունը չի կարող ապահովվել ռազմական դաշինքների ուժեղացմամբ. ՉԺՀ-ի ԱԳՆ ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային եւ տարածաշրջանային անվտանգությունը չի կարող եւ չպետք Է ապահովվի ռազմական դաշինքների ուժեղացմամբ: Հունիսի 1-ին այդ մասին հայտարարել Է ՉԺՀ-ի Պետխորհրդի անդամ, արտաքին գործերի նախարար Վան Ին «Ռուսաստան եւ Չինաստան. համագործակցությունը նոր դարաշրջանում» VII միջազգային խորհրդաժողովի մասնակիցներին հղած տեսաուղերձում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Գլոբալ անվտանգությունն անբաժանելի Է:

Ոչ մի երկիր չի կարող եւ չպետք Է ձգտի սեփական անվտանգության այլ երկրի անվտանգության հաշվին»,- ասել Է նա: «Միջազգային եւ տարածաշրջանային անվտանգությունը չի կարող եւ չպետք Է ապահովվի ռազմական դաշինքների ամրապնդման, երկաթե վարագույրի ստեղծման միջոցով»,- նշել Է Վան Ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում