Միջազգային

ԵՀ ղեկավարը հիշեցրել է ռազմական ծախսերը 200 մլրդ եվրոյով ավելացնելու ԵՄ-ի պլանները

1 րոպեի ընթերցում

ԵՀ ղեկավարը հիշեցրել է ռազմական ծախսերը 200 մլրդ եվրոյով ավելացնելու ԵՄ-ի պլանները

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Եվրամիության երկրները հայտարարել են փետրվարից ի վեր իրենց ռազմական ծախսերն ընդհանուր առմամբ 200 միլիարդ եվրոյով ավելացնելու մտադրության մասին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով նրա հայտարարությանը։

«ԵՄ առաջնորդները հայտարարել են պատերազմի սկզբից ի վեր 200 միլիարդ եվրոյի լրացուցիչ ֆինանսավորման մասին», - ասել է նա:

ԵՀ ղեկավարը նշել է, որ ի հավելումն դրան, երկրի ղեկավարները պայմանավորվել են ստեղծել զենքի գնումների համատեղ աշխատանքային խումբ՝ Ուկրաինա ուղարկված զենքի պաշարների համալրման գործողությունները համակարգելու համար։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում