ՄԱԿ-ի գործընկերները բարձր են գնահատել քրեական արդարադատության ոլորտում Հայաստանի կառավարության նվաճումները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայիսի 16-20-ը Վիեննայում ընթացող ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի (CCPCJ) 31-րդ նստաշրջանի շրջանակներում անցկացվել է հատուկ միջոցառում՝ նվիրված Հայաստանում հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության ձեռքբերումներին և մարտահրավերներին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից, միջոցառման շրջանակներում Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը հանդես է եկել առանձին զեկույցով: Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի քրեական արդարադատության ոլորտի բարեփոխումները, մասնավորապես՝ քրեական և քրեական դատավարության նոր օրենսգրքերով ներդրվող առանցքային ինստիտուտները, որոնք հենվում են իրավունքակենտրոն մոտեցումների վրա:

Տեղեկացվել է, որ Ազգային ժողովի կողմից 1-ին ընթերցմամբ ընդունվել է նաև Քրեակատարողական նոր օրենսգրքի նախագիծը, որն ամբողջացնում է քրեական արդարադատության ոլորտի բարեփոխումների շղթան: Փոխնախարարն ընդգծել է, որ բարեփոխումների իրականացման ճանապարհին մեծ դերակատարում ունի օբյեկտիվ մշտադիտարկումը՝ նշելով, որ Հայաստանը պատրաստակամ է մոնիթորինգի ենթարկելու բարեփոխումներից հետո ձևավորվող իրավիճակը և շարունակելու քայլեր ձեռնարկել քրեական արդարադատության համակարգը բարեփոխելու ուղղությամբ:

ՄԱԿ-ի գործընկերները բարձր են գնահատել քրեական արդարադատության ոլորտում Հայաստանի կառավարության նվաճումները՝ վերահաստատելով ՄԱԿ-ի պատրաստակամությունն աջակցելու ոլորտային բարեփոխումների իրականացմանը: Միջոցառման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ոստիկանական ոլորտի բարեփոխումներին, որոնց իրականացման ընթացքում գործուն աջակցություն է ունեցել նաև ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը (UNDP):

Միջոցառումն անցկացվել է Ավստրիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտականներկայացուցիչ Արմեն Պապիկյանի, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լիլա ՊիտերսՅահիայի և ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC)՝ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ներկայացուցիչ Աշիտա Միտտալի գլխավորությամբ:

Հայերեն

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա