1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի վարչակազմը պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Թերրի Վոլֆին նշանակել Է Ուկրաինայի ռազմական օգնության համակարգող: Ապրիլի 21-ին այդ մասին հայտնել Է The Hill թերթը՝ վկայակոչելով Սպիտակ տանը կից Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) ներկայացուցչին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«ԱԱԽ-ն վերջերս ներգրավել Է Թերրի Վոլֆին անվտանգության բնագավառում Ուկրաինայի աջակցության համակարգման օգնության համար, որը ցույց են տաիս ԱՄՆ-ը եւ մեր գործընկերները»,- մեջբերում Է հրատարակությունը աղբյուրի խոսքը:
Ապրիլի 21-ին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել Է, որ Վաշինգտոնն Ուկրաինային կուղարկի 800 միլիոն դոլար գումարի ռազմական օգնության նոր փաթեթ, որը կներառի հրետանի եւ անօդաչու թռչող ապարատներ: Ինչպես ճշտել Է Պենտագոնը, փաթեթում կներառվեն հերտանային արկերի 155 միլիմետր եւ 144 միլիմետր տրամաչափի 72 հաուբիցներ, 72 մարտական ավտոմոբիլ այդ արկերի քարշակման համար, ինաչպես նաեւ 121 Phoenix Ghost մարտավարական անօդաչու թռչող ապարատներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: