Իրաքի իշխանությունները Թուրքիայի ռազմական գործողությունը համարել Է երկրի անվտանգության սպառնալիք

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի գործողությունը Իրաքի հյուսիսում սպառնալիք Է ներկայացնում երկրի անվտանգության համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է Իրաքի նախագահ Բարհամ Սալեհի դիվանատան հայտարարության մեջ:

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը երկուշաբթի օրը ռազմական գործողություն Է սկսել Քրդստանի աշխատանքային կուսակցության (ՔԱԿ) զինյալների դեմ, այն անցկացվում Է Իրաքի հյուսիսային մասում, ավելի վաղ հաղորդել Է Թուրքիայի Anadolu գործակալությունը: Նրա տվյալներով՝ գործողության ժամանակ գործի են դրվել հատուկ նշանակության ուժերը եւ ռազմաօդային ուժերը:

Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաղորդել Էր իր մեկ զինծառայողի զոհվելու եւ չորսի վիրավորվելու մասին: «Նախագահի դիվանատունն անհանգստությամբ Է հետեւում Թուրքիայի ընթացիկ գործողություններին Քրդաստանի տարածաշրջանի իրաքյան տարածքում եւ դրանք համարում Է Իրաքի ինքնիշխանության խախտում եւ սպառնալիք Իրաքի ազգային անվտանգության համար»,-ասվում Է հայտարարության մեջ:

Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատանքային կուսակցության (ՔԱԿ) հետ զինված հակամարտությունը Թուրքիայում սկսվել Է 1984 թվականին եւ վերսկսվել 2015 թվականին: Իրաքի հյուսիսում գտնվում են ՔԱԿ-ի բազաները, որոնց դեմ Թուրքիայի զինված ուժերն անցկացնում են օդային եւ ցամաքային գործողություններ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել Էր 2015 թվականի հուլիսի սկզբից ի վեր երկրի ներսում ՔԱԿ-ի վեց հազար անդամների եւ նրա սահմաններից դուրս 6,9 հազարի ոչնչացման մասին. թուրք ուժայինների կորուստները կազմել են ավելի քան 1,2 հազար մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

Տատիկի երգերից մինչև արվեստի աշխարհ․ Վալենտինա Սաֆարյանի ճանապարհը

Թրամփը ևս մեկ տարով երկարաձգել է Կուբայի դեմ էմբարգոն

Դիլիջանի Art Park նախագիծն ընդգրկվել է World Architecture Festival Awards 2026-ի եզրափակիչ փուլ

Բացահայտվել է տրանսպորտային միջոցներից գողություններ կատարող 43 հանցավոր խումբ

Ձերբակալվել են Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանները

Քննչական գործողություններ են իրականացվում «Օրանժ ֆիթնես»-ում և «Փլեյ սիթի»-ում

ԱՄՆ-ն մտադիր է չեղարկել մինչև 200 000 օտարերկրացու վիզաները. AP

Հայաստանի երիտասարդները կլիմայական օրակարգի իրենց առաջարկները կներկայացնեն միջազգային հարթակներում

Հայաստան-Չինաստան տնտեսական հարաբերություններում կարող են բացվել մեծ հեռանկարով նոր հնարավորություններ․ անհրաժեշտ ենթակառուցվածքն արդեն իսկ առկա է

ՃՏՊ Գորիս-Հալիձոր ավտոճանապարհին․ տուժածներից մեկին հիվանդանոց են տեղափոխել փրկարարները