Հասարակական

Հայաստանում եղանակն աստիճանաբար կտաքանա 8-10 աստիճանով

1 րոպեի ընթերցում

Հայաստանում եղանակն աստիճանաբար կտաքանա 8-10 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքում ապրիլի 15-ի ցերեկը, 16-ի գիշերը, 17-20-բ սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 16-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ վկայակոչելով ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տվյալները։

«Քամին՝ հարավ-արևմտյան` 2-5 մ/վ, ապրիլի 20-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 15-19-ն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ ապրիլի 15-ի ցերեկը, 16-20-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 20-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ արագությամբ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում