Հասարակական

Հայաստանում եղանակը կտաքանա 7-10 աստիճանով, մարտի 28-ին սպասվում է քամու ուժգնացում

1 րոպեի ընթերցում

Հայաստանում եղանակը կտաքանա 7-10 աստիճանով, մարտի 28-ին սպասվում է քամու ուժգնացում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքում մարտի 27-ի ցերեկը, 28-31-ը, ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ վկայակոչելով Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տվյալները։

«Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, մարտի 28-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 29-31-ը և ապրիլի 1-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ մարտի 27-ի ցերեկը, 28-31-ը, ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 28-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-16 մ/վ արագությամբ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում