Հասարակական

Հայաստանում մարտի 23-ի և 25-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, որը կցրտի 5-6, հետո կտաքանա 2-4 աստիճանով

1 րոպեի ընթերցում

Հայաստանում մարտի 23-ի և 25-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, որը կցրտի 5-6, հետո կտաքանա 2-4 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքում մարտի 20-ի ցերեկը, 24-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 21-22-ը, 23-ի, 25-ի գիշերը և երեկոյան՝ առանձին շրջաններում, սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյուն, 20-ին՝ ինտենսիվ: Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 23-ի և 25-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ վկայակոչելով Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

«Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-7 մ/վ, մարտի 20-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 20-ի ցերեկը կնվազի 5-6, 21-22-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Երևան քաղաքում մարտի 20-ի ցերեկը, 21-ի գիշերը, 23-ի, 25-ի գիշերը և երեկոյան, 24-ին՝ ժամանակ առ ժամանակ, սպասվում են տեղումներ՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով: Մարտի 21-ի ցերեկը, 22-ին, 23-ի և 25 ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում