Եղանակային պայմանները Հայաստանի ավտոճանապարհներին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, փակ ենԱրագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
«Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհըփակ է։
Վարդենյաց լեռնանցքըփակ էկցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհները և Ստեփանավանի ոլորաններըդժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։
Տավուշի մարզի Իջևան և Բերդ քաղաքներում տեղում էձյուն։
Գեղարքունիքի մարզի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղառկա էմերկասառույց:
Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններումբուք է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ՀՀ ԱԻՆ-ի ստացած տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհըբաց էբոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
ՀՀ ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։