Հասարակական

Եղանակային պայմանները Հայաստանի ավտոճանապարհներին

2 րոպեի ընթերցում

Եղանակային պայմանները Հայաստանի ավտոճանապարհներին

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, փակ ենԱրագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց, Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ և Արագածոտնի մարզի Չքնաղ-Թթուջուր-Ձորագլուխ ավտոճանապարհներըփակ ենբոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

«Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը(բուք, մերկասառույց),Դիլիջանի ոլորանները, Ջուջևան-Ոսկեպար-Կոթի ավտոճանապարհը և Մ-2 ավտոճանապարհից Ջերմուկ քաղաք տանող հատվածըփակ ենկցորդիչով բեռնատարների համար,դժվարանցանելի՝մյուս տրանսպորտային միջոցների համար։

Սյունիքի մարզի «Մեղրու սար» և «Զանգեր» կոչվող հատվածներըդժվարանցանելի ենկցորդիչով բեռնատարների համար, մյուս տրանսպորտային միջոցների համարանցանելի՝միայն անվաշղթաների կիրառման դեպքում։

Գեղարքունիքի մարզի, Արագածոտնի մարզի Թալինի, Արագածի, Ապարանի տարածաշրջանների, Լոռու մարզիՎանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Երևան, Վանաձոր-Գյումրի, Վանաձոր-Ստեփանավան, Շիրակի մարզի Ամասիա-Գյումրի, Ամասիա-Ցողամարգ, Ամասիա-Բերդաշեն, Թավշուտ-Արդենիս, Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր», Գորիս-Տաթևավտոճանապարհներըդժվարանցանելի են։

Արագածոտնի մարզի Արագածի, Ապարանի, Թալինի տարածաշրջանների և Շիրակի մարզի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա էմերկասառույց:

Հանրապետության ողջ տարածքում (բացառությամբ Արարատի, Արմավիրի, Տավուշի, Շիրակի և Կոտայքի մարզերի) տեղում էձյուն:

Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններումբուք է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ՀՀ ԱԻՆ-ի ստացած տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհըբացէբոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

ՀՀ ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում