Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, որը կտաքանա 2-3 աստիճանով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքում փետրվարի 20-ի ցերեկը, 21-25-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ վկայակոչելով Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

«Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 20-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Երևան քաղաքում փետրվարի 20-ի ցերեկը, 21-25-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հայերեն Русский