Հասարակական

Հայաստանում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, փետրվարի 14-ին կցրտի 2-9 աստիճանով

1 րոպեի ընթերցում

Հայաստանում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, փետրվարի 14-ին կցրտի 2-9 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքում փետրվարի 13-ի ցերեկը, 14-ի գիշերը, 16-18-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 14-ի ցերեկը, 15-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ վկայակոչելով ՀՀ շրջական միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը, քամին կլինի հյուսիս-արևելյան՝ 3-6 մ/վ արագությամբ: Փետրվարի 13-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ մինչև 17-20 մ/վ:

«Օդի ջերմաստիճանը 14-ի ցերեկը կնվազի 2-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 7-9 աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Երևան քաղաքում փետրվարի 13-ի ցերեկը, 14-ին, 16-18-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 15-ի գիշերը և առավոտյան սպասվում են թույլ տեղումներ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում