Եղանակը Հայաստանում կտաքանա 4-6 աստիճանով, փետրվարի 10-ին սպասվում են տեղումներ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքում փետրվարի 6-ի ցերեկը, 7-9-ը, 11-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 10-ին՝ շրջանների զգալի մասում, 11-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ վկայակոչելով ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տվյալները, քամին կլինի հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ: Փետրվարի 8-10-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ:

Ըստ աղբյուրի՝ օդի ջերմաստիճանը 7-9-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:

Նշվում է, որ Երևան քաղաքում փետրվարի 6-ի ցերեկը, 7-9-ը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 10-ին սպասվում են տեղումներ:

Հայերեն Русский