Եղանակային պայմանները Հայաստանի ավտոճանապարհներին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքում կան փակ ևդժվարանցանելի ավտոճանապարհներ. փակ ենԱրագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը (ձյուն)դժվարանցանելի էկցորդիչով բեռնատարների համար,բաց՝մյուս տրանսպորտային միջոցների համար:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
«Մեղրու սար» կոչվող հատվածում և Կոտայքի մարզում տեղում էձյուն։
Ըստ աղբյուրի՝ Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում և Վայոց ձորի մարզի Վայք քաղաքումմառախուղ է:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ՀՀ ԱԻՆ-ի ստացած տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհըբաց էբոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
ՀՀ ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։