Արամ Ա կաթողիկոսն անհրաժեշտ է համարում Լիբանանի քրիստոնյա-իսլամ հոգևոր պետերի հանդիպումը Վատիկանում

2 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը Բկերկեի մարոնիական պատրիարքարանում հանդիպել է Վատիկանի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար (արտաքին գործերի նախարար) արքեպիսկոպոս Պոլ Ռիչարդ Գալագերի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։

«Նորին Սրբութիւնն ու նախարարը ընդհանուր արժեւորում մը կատարեցին 1 Յուլիս 2021-ին, Վատիկանի մէջ տեղի ունեցած Լիբանանի քրիստոնեայ հոգեւոր պետերու ժողովին ու անոր անդրադարձին Լիբանանէն ներս: Վատիկանի արտաքին գործոց նախարարը անդրադարձաւ Լիբանանի Հանրապետութեան Նախագահին եւ պետական պատասխանատուներուն հետ ունեցած իր հանդիպումներուն: Վեհափառ Հայրապետը առաջարկեց, որ Վատիկան, Լիբանանի մէջ մօտիկ ապագային տեղի ունենալիք երեսփոխանական ընտրութիւններէն առաջ, քրիստոնեայ-իսլամ հոգեւոր պետերու հանդիպում մը կազմակերպէ Վատիկանի մէջ՝ որպէս ամբողջացուցիչ քայլ Վատիկանի մէջ տեղի ունեցած Լիբանանի քրիստոնեայ հոգեւոր պետերու ժողովին: Նախարար Քալակար սկզբունքով համաձայն գտնուեցաւ Նորին Սրբութեան առաջարկին եւ վստահեցուց, որ Լիբանանի իսլամ հոգեւոր պետերուն հետ ունենալիք իր հանդիպումներուն ընթացքին պիտի արծարծէ այս նիւթը:

Հանդիպման աւարտին Րաայի Պատրիարքը ճաշկերոյթ մը կազմակերպեց ի պատիւ Քալակար Արքեպիսկոպոսին: Ճաշկերոյթին ներկայ էին Վեհափառ Հայրապետը, Եունան Պատրիարքը եւ մարոնիթ եպիսկոպոսներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հայերեն

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին պարտվեց Կիպրոսին

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասին

Վարչապետ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Pacific Council-ի պատվիրակությանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումները

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը

ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը միայնակ է եղել

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո

Բացատրական աշխատանքների արդյունքում ՀՀ քաղաքացիները կամովին զենքեր են հանձնել ռազմական ոստիկանություն