Արամ Ա Վեհափառ Հայրապետը նախագահել է Կաթողիկոսարանի Հայագիտական և Մանկավարժական կենտրոնների հանձնախմբերի ժողովները

3 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցնող մի քանի օրերին Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը հաջորդաբար նախագահել է Կաթողիկոսարանի Հայագիտական եւ «Խաչեր Գալուստեան» մանկավարժական կենտրոնների նորանշանակ հանձնախմբերի ժողովները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։

«Ողջունելով Հայագիտական Կեդրոնի յանձնախումբի առաջին նիստը՝ Նորին Սրբութիւնը շեշտեց Կեդրոնի աշխատանքներուն յատուկ կարեւորութիւնը, իբրեւ հայագիտական բազմաթիւ նիւթեր ընդգրկող միակ կեդրոնը: Ան ընդգծելով Սփիւռքի մէջ կարեւորութիւնը Կեդրոնին դերակատարութեան՝ ըսաւ, որ յառաջիկային նոր ծրագիրներով անհրաժեշտ է որ առաւել ծաւալ ու որակ ստանայ կեդրոնի աշխատանքները:

Հանդիպման աւարտին որոշուեցաւ քննել Լիբանանէն դուրս, առցանց կերպով, ուսանողներ ունենալու, ինչպէս նաեւ Կաթողիկոսարանի Մանկավարժական Կեդրոնի հետ գործակցաբար Կեդրոնի ուսանողներուն պետական ճանաչում ունեցող վկայականներ ստանալու կարելիութիւնը:

Յայտնենք, որ ներկայիս 22 ուսանողներ կը հետեւին հայագիտական Կեդրոնի դասընթացքներուն: Նորանշանակ յանձնախումբի անդամներն են Գերշ. Տ. Շահան Արք. Սարգիսեան, Տիգրան Ճինպաշեան եւ Շահան Գանտահարեան: Իսկ Կեդրոնի տնօրէնն է Ահարոն Շխրտմեան:

Ապա, Նորին Սրբութիւնը ողջունելով «Խաչեր Գալուստեան» Մանկավարժական Կեդրոնի նորանշանակ յանձնախումբը յիշեցուց անցնող առաւել քան 30 տարիներու ընթացքին կեդրոնին բերած կարեւոր նպաստը՝ հայ ուսուցիչներու մանկավարժական պատրաստութեանց գծով: Յանձնախումբը լայնօրէն քննարկելէ ետք Կեդրոնին ներկայ աշխատանքները որոշեց յառաջիկային զարկ տալ Հայագիտական Կեդրոնին հետ գործակցութիւնը առաւել կազմակերպելու, ինչպէս նաեւ հայերէնագիտական նիւթեր դասաւանդող ուսուցիչներու վերաորակաւորման սեմինարներ կազմակերպելու ծրագիրները:

Յայտնենք, որ Կեդրոնը պետական ճանաչում ունեցող BT3, TS եւ LT վկայականներ կու տայ դասընթացքին հետեւող աշակերտներուն եւ ցարդ Կեդրոնի աշակերտները յաջողութեամբ ստացած են յիշեալ վկայականները:

Կեդրոնէն ներս ներկայիս ուսանողութեան թիւն է 20: Վերակազմեալ յանձնախումբի անդամներն են՝ Տիկին Շաղիկ Գանտահարեան, Տիար Տիգրան Ճինպաշեան, Տիկին Թամար Հաշէօլեան, իսկ Կեդրոնի տնօրէնուհին է Տիկին Սիլվա Ներսէսեան»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հայերեն

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին պարտվեց Կիպրոսին

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասին

Վարչապետ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Pacific Council-ի պատվիրակությանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումները

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը

ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը միայնակ է եղել

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո

Բացատրական աշխատանքների արդյունքում ՀՀ քաղաքացիները կամովին զենքեր են հանձնել ռազմական ոստիկանություն