Հասարակական

Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, ջերմաստիճանը կնվազի 10-12 աստիճանով

1 րոպեի ընթերցում

Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, ջերմաստիճանը կնվազի 10-12 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հունվարի 11-ին, 12-ին, 15-ին, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հունվարի 12-ի երեկոյան ժամերին մարզերի առանձին շրջաններում, 13-ին և 14-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, 13-ին լեռնային և նախալեռնային, 14-ին բոլոր շրջաններում` ձյան տեսքով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ Երևանում հունվարի 13-ին, 14-ին սպասվում են տեղումներ և մառախուղ, 13-ին՝ թաց ձյան, 14-ին՝ ձյան տեսքով:

Քամին՝ արևմտյան 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը հունվարի 14-ին և 15-ին աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով:

Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում