Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, լեռնային և նախալեռնային շրջանների ճանապարհներին մերկասառույցը կպահպանվի

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքում դեկտեմբերի 26-ի ցերեկը, 27-31-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, լեռնային և նախալեռնային շրջաններում ճանապարհներին մերկասառույցը կպահպանվի:

Ըստ աղբյուրի՝ քամին կլինի հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են որ Երևան քաղաքում դեկտեմբերի 26-ի ցերեկը, 27-31-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հայերեն Русский