Հայաստանում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ. կցրտի 3-5 աստիճանով
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքում նոյեմբերի 21-ի ցերեկը, 22-24-ը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 25-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:
Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, Երևան քաղաքում նոյեմբերի 21-ի ցերեկը, 22-24-ը, 25-ի գիշերը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 25-ի առավոտյան ժամերին և ցերեկը սպասվում է անձրև:

Կարդացեք հոդվածը` Русский