Հասարակական

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ

1 րոպեի ընթերցում

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքում նոյեմբերի 20-ի ցերեկը, 21-24-ը, 25-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 25-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, օդի ջերմաստիճանը 25-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով:

Երևանում նոյեմբերի 20-ի ցերեկը, 21-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 25-ի երեկոյան ժամերին սպասվում է անձրև:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում