1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում հոկտեմբերի 13-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4 837 նոր դեպք: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 645հազար 195 է:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 1586 պացիենտ: Երկրում վարակից մահացել է ևս 26 մարդ, ընդհանուր մահերի թիվը 9332 է: