Արամ Ա Կաթողիկոսն այցելել է ասորական կաթոլիկ եկեղեցու պետին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսն, ընկերակցությամբ միաբան հայրերի, պաշտոնական այցելութուն է կատարել ասորական կաթոլիկ եկեղեցու պետ Ամենապատիվ Իգնատիոս Հովսեփ Գ. Հովնան Պատրիարքին՝ նրա ձեռնադրության հիսնամյակի առիթով։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։

«Հանդիպման ընթացքին արծարծուեցան հայ եւ ասորի ժողովուրդներուն ու եկեղեցիներուն պատմական յարաբերութեանց, զանազան գաղութներու մէջ երկու եկեղեցիները դիմագրաւող դժուարութիւեանց, ինչպէս նաեւ երկու եկեղեցիներուն միջեւ գործակցութիւնը աւելի զարգացնելու հրամայականին առնչուած հարցեր։

Այս առիթով, յատուկ կերպով անդրադարձ կատարուեցաւ Լիբանանի ներկայ կացութեան եւ Վատիկանի մէջ ամիսներ առաջ կայացած հոգեւոր պետերու հանդիպման։

Աւարտին, Նորին Սրբութիւնը ու անոր ընկերակցող պատուիրակութիւնը ճաշի հիւրը եղան Պատրիարքին։

Յայտնենք, որ Վեհափառ Հայրապետին պատուիրակութեան մաս կազմեցին Գերշ. Տ. Կոմիտաս Արք. Օհանեան, Գերշ. Տ. Մակար Եպս. Աշգարեան, Հոգշ. Տ. Պարոյր Վրդ. Շէրնէզեան եւ Հոգշ. Տ. Յովակիմ Վրդ. Բանճարճեան»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հայերեն

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին պարտվեց Կիպրոսին

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասին

Վարչապետ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Pacific Council-ի պատվիրակությանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումները

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը

ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը միայնակ է եղել

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո

Բացատրական աշխատանքների արդյունքում ՀՀ քաղաքացիները կամովին զենքեր են հանձնել ռազմական ոստիկանություն