Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսն ընդունել է Համազգայինի նորընտիր շրջանային վարչության անդամներին

1 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Համազգային հայ կրթական և մշակութային միության նորընտիր Շրջանային վարչության անդամներին Բիքֆայայի Սուրբ Աստվածածին վանքի Վեհարանում։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։

«Շուրջ ժամ մը տեւած հանդիպման ընթացքին, նորընտիր վարչութեան ատենապետը Համազգայինի յառաջիկայ ծրագիրներուն մասին զեկոյց մը տուաւ Նորին Սրբութեան, ինչպէս նաեւ անդրադարձ կատարեց մշակութային կեանքը յուզող հարցերուն ու ներկայ դժուար պայմաններուն տակ Համազգայինի դիմագրաւած մարտահրաւէրներուն մասին։

Նորին Սրբութիւնը անհրաժեշտ թելադրանքներն ու ցուցմունքները փոխանցելէ ետք, բարձր գնահատեց Համազգայինի կողմէ հայ մշակութային արժէքներու պահպանման գծով կատարուող աշխատանքները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հայերեն

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին պարտվեց Կիպրոսին

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասին

Վարչապետ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Pacific Council-ի պատվիրակությանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումները

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը

ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը միայնակ է եղել

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո

Բացատրական աշխատանքների արդյունքում ՀՀ քաղաքացիները կամովին զենքեր են հանձնել ռազմական ոստիկանություն