Միջազգային

Բայդենը հայտարարել է Լիբանանին 100 մլն դոլարի օգնություն տրամադրելու մասին

1 րոպեի ընթերցում

Բայդենը հայտարարել է Լիբանանին 100 մլն դոլարի օգնություն տրամադրելու մասին

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները շուրջ 100 մլն ԱՄՆ դոլարի մարդասիրական օգնություն կհատկացնի Լիբանանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ի աջակցություն Լիբանանի բնակչության կազմակերպված միջազգային համաժողովում հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ում տեսաուղերձը հրապարակվել է YouTube-ի` Սպիտակ տան պաշտոնական ալիքում:

«Այսօր ես հայտարարում եմ շուրջ 100 մլն ԱՄՆ դոլարի նոր հումանիտար օգնության մասին: Վերջին երկու տարիների ընթացքում ԱՄՆ կողմից Լիբանանին տրամադրած հումանիտար աջակցությունը գերազանցում է 560 մլն ԱՄՆ դոլարը»,- հայտնել է Բայդենը: Նա կոչ է արել մյուս երկրներին ևս ակտիվացնել աջակցությունը Լիբանանի ժողովրդին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում