Միջազգային

Գերմաներենը հազիվ թե պատճառած ավերածությունները նկարագրող բառեր իմանա. Մերկելը ջրհեղեղի հետևանքների մասին

2 րոպեի ընթերցում

Գերմաներենը հազիվ թե պատճառած ավերածությունները նկարագրող բառեր իմանա. Մերկելը ջրհեղեղի հետևանքների մասին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը սյուրռեալիստական է համարել այն պատկերը, որը նա տեսել է ավերիչ հեղեղումից առավել տուժած շրջաններում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը։

«Սա սարսափելի է: Ես ուզում եմ ասել, որ գերմաներենը հազիվ թե ավերածությունները նկարագրող բառեր իմանա», - կիրակի լրագրողներին ասել է Մերկելը երկրի արևմտյան Ադենաու քաղաք այցելելության ժամանակ:

«Մենք կաջակցենք ձեզ. դաշնային եւ երկրամասային իշխանությունները միասին կգործեն, որպեսզի աստիճանաբար ամեն ինչ կարգի բերվի այս գեղեցիկ վայրում։ Արդեն չորեքշաբթի մենք, կառավարությունը, կընդունենք ծրագիր, որպեսզի տարածաշրջանի հետ միասին միջոցներ ձեռնարկենք շտապ օգնության, միջնաժամկետ խնդիրների կատարման եւ ենթակառուցվածքի վերականգնման համար», - ընդգծել Է Մերկելը:

Կանցլերը նշել է, որ Գերմանիայի արեւմուտքում տեղի ունեցած աղետը ցույց է տվել կլիմայի փոփոխության խնդիրներին ավելի մեծ ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը: Նա խոստացել է, որ իշխանությունները երկարաժամկետ քաղաքականություն են վարելու, «որը բնությունն ու կլիման ավելի շատ հաշվի կառնի, քան դա եղել է վերջին տարիներին»: «Դա անհրաժեշտ կլինի»,- ասել Է Մերկելը։ Կառավարության ղեկավարը խոստացել է եւս մեկ անգամ աղետի գոտի ժամանել օգոստոսի վերջին։

Իր հերթին Հռայնլանդ Պֆալցի վարչապետ Մալու Դրայերը նշել է, որ անհայտ կորածների որոնումները շարունակվում են: Նրա խոսքով՝ ջրհեղեղից ամենաշատը տուժած Առվայլեր շրջանի «մեծ թվով» բնակիչներ մինչ այժմ չեն հայտնաբերվել:

Այս շաբաթ տեղատարափ անձրեւները, որոնք տեղի էին ունենում երկուշաբթի օրվանից Գերմանիայի արեւմուտքում եւ հարավ-արեւմուտքում, հանգեցրել են ուժեղ ջրհեղեղի: Հորդառատ անձրեւների պատճառով ափերից դուրս են եկել Հռենոսի Ար եւ Մոզել վտակները, ինչպես նաեւ փոքր գետեր՝ Էրֆթը, Զաուերը, Պրյումը, Նիմսը, Կիլը: Տարերքի ավերածությունների հետեւանքով զոհվել է ավելի քան 150 մարդ, հիմնականում Հռայնլանդ Պֆալց դաշնային երկրամասում:

Ուելսի առաջին նախարարը հրաժարական է տվել 4 ամսվա կառավարումից հետո

Եվրոպա

Ուելսի առաջին նախարարը հրաժարական է տվել 4 ամսվա կառավարումից հետո

Ռոբերտա Մեցոլան վերընտրվել է Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնում

Եվրոպա

Ռոբերտա Մեցոլան վերընտրվել է Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնում

Գդանսկի նավահանգստում չեն կարողանում մարել երեք օր շարունակվող հրդեհը

Եվրոպա

Գդանսկի նավահանգստում չեն կարողանում մարել երեք օր շարունակվող հրդեհը

Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են արել Հունգարիային զրկել ձայնի իրավունքից ՌԴ և Չինաստան Օրբանի այցերի պատճառով

Եվրոպա

Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են արել Հունգարիային զրկել ձայնի իրավունքից ՌԴ և Չինաստան Օրբանի այցերի պատճառով

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալը Քիշնևում մասնակցել է ԱՄՀ և ՀԲ խորհուրդների՝ Հայաստանն ընդգրկող Ընկերակցային խմբի հանդիպմանը

Տնտեսություն

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալը Քիշնևում մասնակցել է ԱՄՀ և ՀԲ խորհուրդների՝ Հայաստանն ընդգրկող Ընկերակցային խմբի հանդիպմանը

ՀՀ վարչապետը մեկնում է արձակուրդ

Պաշտոնական

ՀՀ վարչապետը մեկնում է արձակուրդ

ՀՀ դեսպանը մասնակցել է Չեռնոգորիայի Պետականության օրվա կապակցությամբ կազմակերպված պետական ընդունելությանը

Եվրոպա

ՀՀ դեսպանը մասնակցել է Չեռնոգորիայի Պետականության օրվա կապակցությամբ կազմակերպված պետական ընդունելությանը

Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպանը հաջողություն է մաղթել Մարինա Կալյուրանդին

Քաղաքականություն

Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպանը հաջողություն է մաղթել Մարինա Կալյուրանդին

Մարինա Կալյուրանդն ավարտում է պաշտոնավարումը՝ որպես ԵԽ-ում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար

Քաղաքականություն

Մարինա Կալյուրանդն ավարտում է պաշտոնավարումը՝ որպես ԵԽ-ում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար

Հունգարիան աջակցություն է տրամադրել Լոռու մարզում ջրհեղեղից տուժածներին և ԼՂ-ից բռնի տեղահանվածներին

Տնտեսություն

Հունգարիան աջակցություն է տրամադրել Լոռու մարզում ջրհեղեղից տուժածներին և ԼՂ-ից բռնի տեղահանվածներին

Կալլասը հրաժարական է տվել Էստոնիայի վարչապետի պաշտոնից

Եվրոպա

Կալլասը հրաժարական է տվել Էստոնիայի վարչապետի պաշտոնից

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում