Մարզային

Հիմնանորոգվում է Ախպրաձորի միջնակարգ դպրոցի շենքը 

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ ։ Արդեն մեկ ամիս է, ինչ կապիտալ նորոգման է ենթարկվում Գեղարքունիքի մարզի Ախպրաձոր համայնքի դպրոցական շենքը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ախպրաձորի միջնակարգ դպրոցի տնօրեն Գինեվարդ Ղուկասյանը, հիմնանորոգման աշխատանքներն իրականացվում են «ԱՄՆ հայ կրթական հիմնարկություն» կազմակերպության ֆինանսական միջոցներով։ «Կապիտալ նորոգման է ենթարկվում ողջ շենքը՝ նկուղային հարկից սկսած եւ ձեղնահարկով վերջացրած՝ շենքի ներքին ու արտաքին հարդարմամբ։ Կառուցվում է ջեռուցման նոր համակարգ, ինչի արդյունքում արդեն փայտե վառարաններով ջեռուցելու կարգից նոր ուսումնական տարում անցնելու ենք էլեկտրաէներգիայով ջեռուցելու կարգին։ Փոխվում են բոլոր դռներն ու լուսամուտները եվրադռներով ու եվրապատուհաններով, կառուցվում է նոր ձեղնահարկ, ներսում նորոգվող մակերեսը կազմում է շուրջ 2 500 քառակուսի մետր։ Դպրոցն ունենում է մշտական ջրամատակարարում, ներսում գործող սանհանգույց, կառուցվում է սեպտիկ հոր։ Շինարարական աշխատանքները կավարտվեն մեկ ամսից, ինչից հետո կսկսվի դպրոցի կահավորման գործընթացը։ Գույքը տրամադրվելու է նույն «ԱՄՆ հայ կրթական հիմնարկություն» կազմակերպության միջոցների հաշվին։ Համայնքի բնակչությունը երկար է սպասել այս կենսական ծրագրի իրականացմանը, որը հնարավոր դարձավ նաեւ սփյուռքահայ այն ուսանողների ջանքերով, ովքեր վերջին տարիներին ամառային ճամբար էին հիմնում ախպրաձորցի դպրոցականների համար եւ շատ էին ցանկանում, որ Ախպրաձորն ունենա արդի չափորոշիչներին համապատասխան դպրոցական շենք։ Մեր դպրոցն այժմ ունի 54 աշակերտ, որոնցից 6-ն ավարտում են այս տարի, փոխարենը սեպտեմբերին ընդունելու ենք տասն առաջին դասարանցիների։ Այլ խոսքով՝ աշակերտների թվի աճ էլ ունենք։ Մեզ մնում է հավատով լցվել ապագայի հանդեպ ու ավելի ոգեւորված շարունակել մեր ջանադիր աշխատանքը բարձրադիր ու արդեն սահմանապահ մեր գյուղում»,- ներկայացրեց դպրոցի տնօրենը։

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն պաշտոնական այցով ժամանեց Հայաստան

Հայաստանի աթլետիկայի առաջնության հաղթողները հայտնի են

Հայաստան է ժամանել Ղրղզական Հանրապետության խորհրդարանի նախագահը

Երևանի հեստապարային ակումբներ գիշերային ստուգայցերի արդյունքում կազմվել է չորս արձանագրություն, իրականացվել՝ մեկ վարչական վարույթ

Երևանի բնակիչները շրջայց են կատարել քաղաքի կանաչապատ տարածքներով

Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում զոհերի թիվը մոտենում է 54 հազարի

Կոլումբիայում ավտոբուսի վթարի հետևանքով առնվազն ինը մարդ է զոհվել

Իրանը պաշտոնապես գործարկել է երկրում առաջին օդային տաքսին

Գյումրիում իրականացվում է բացօթյա կինոթատրոնի ստեղծման նախագիծ

Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը