Հայաստանի քաղաքական դաշտը համալրվեց նոր կուսակցությամբ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի քաղաքական դաշտում հայտ է ներկայացրել «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը, որի հիմնադիր համագումարը կայացավ ապրիլի 29-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կուսակցության համագումարը, որին մասնակցում էր 437 հիմնադիր՝ Երևանից ու մարզերից ընդունեց «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության ստեղծման մասին որոշումը, հաստատեց՝ կուսակցության խորհրդանշանն ու կանոնադրությունը: Պաշտոնավարման 3-ամյա ժամկետով, ընտրվեցին նաև գործադիր և վերահսկիչ մարմինների կազմերը: Մասնավորապես՝ գործադիր մարմնի պատասխանատու է ընտրվել և պետական գրանցման լիազոր նշանակվել համագումարի նախագահող, ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:

«Պատերազմից հետո հասկացանք, որ նույնիսկ այս պայմաններում մեր հասարակության մի զգալի մասը չի զգում վտանգը: Մենք կարող ենք արձանագրել, որ գտնվում ենք ընդհանուր թմբիրի մեջ»,-ասաց Զոհրաբյանը՝ պարզաբանելով, որ իրենց նպատակն է լինելու արթնացնել հայ ժողովրդին:

«Մենք հասկանում ենք, որ չպետք է դառնանք խոստում տվող և ոչինչ չանող հերթական կուսակցություն, հասկանում ենք նաև, որ պետք է վաստակենք մեր ժողովրդի վստահությունը: Մեր կարծիքով, այս օրվան հասել ենք հոգևոր արժեքներից հեռանալու պատճառով»,-ասաց նորաստեղծ կուսակցության գործադիր մարմնի պատասխանատուն՝ կարևորելով քրիստոնեական ու հոգևոր արժեքների դերակատարությունը՝ վերականգնվելու և առաջընթացի հասնելու գործում: Նրա խոսքով՝ պետությունը պետք է սահմանի հայ մարդու բացարձակ կերպարը՝ կրթամշակութային միջոցառումներով բնակչությանը տանելով դեպի այդ կատարելատիպը:

Նորաստեղծ կուսակցության նպատակներից է՝ քրիստոնեական արժեքների և ազգային ինքնատիպության վրա հիմնված հզոր, ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետություն կայացնելը:

Ծրագրային դրույթներով կուսակցությունն անհրաժեշտություն է համարում սահմանադրական փոփոխությունների միջոցով Ազգային ժողովը դարձնելը՝ ստորին և վերին պալատներով: Ըստ այդմ՝ առաջին պալատն ընտրվելու է համամասնական կամ համամասնական-մեծամասնական ընտրակարգով, իսկ երկրորդը ձևավորվելու է պրոֆեսիոնալ կամ ոլորտային սկզբունքով:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արա Զոհրաբյանն, անդրադառնալով «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության առանձնահատկությանն, ասաց, որ այն, խոստումների փոխարեն, գործնականում է իրականացնելու իր ծրագրերը: Ինչ վերաբերում է նախատեսվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելուն, ապա ըստ Զոհրաբյանի՝ կմասնակցեն, եթե կուսակցությունն ընդունի նման որոշում:

Հայերեն

Երևանում կայացել է Անիի պատմական կամրջի վերականգնման հարցերով Հայաստան-Թուրքիա աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը

Ամփոփվել են 2026թ. բուհական ընդունելության արդյունքները. ՀՀ բուհերում այս տարի կսովորի 10958 առաջին կուրսեցի

Արարատի մարզի Մասիս համայնքի Գեղանիստ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ

Ֆրանսիայում ավելի քան 400 մարդ է ձերբակալվել անտառային հրդեհների առաջացմանը մասնակցելու կասկածանքով

ՀՀ ՄԻՊ-ի հանձնարարությամբ իրականացվել է մշտադիտարկման չհայտարարված այց Երևանի թիվ 135 մսուր-մանկապարտեզ ՀՈԱԿ

Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ

Իրանը և Օմանը շուտով համաձայնության կգան Հորմուզի նեղուցով տարանցման նոր երթուղու վերաբերյալ․ Press TV

Հայաստանի Հանրապետության տիրապետմանը կվերադարձվի «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող՝ 1.75 հա մակերեսով հողատարածք

Պենտագոնի ղեկավարը հերքել է այն լուրերը, թե ԱՄՆ-ն սպառել է կալանիչ հրթիռների պաշարները

Կիևի մարզում ռուսական հարվածներից 14 մարդ է զոհվել, ՌԴ-ն էլ հայտնել է մոտ 500 ուկրաինական ԱԹՍ խոցելու մասին