Հասարակական

Հայաստանում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, եղանակը կտաքանա 8-10 աստիճանով

1 րոպեի ընթերցում

Հայաստանում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, եղանակը կտաքանա 8-10 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքում ապրիլի 17-ի ցերեկը, 19-ին, 22-ին՝ հիմնականում կեսօրից հետո առանձին շրջաններում, 18-ի, 20-21-ի ցերեկը՝ շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քամին կլինի հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ արագությամբ, առանձին շրջաններում հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 17-21-ը, պայմանավորված հարավից տաք օդային հոսանքների ներթափանցմամբ, աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով:

ՀՀ ԱԻՆ-ից նաև հայտնում են, որ Երևան քաղաքում ապրիլի 17-ի ցերեկը, 18-ի գիշերը, 19-ին և 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 20-21-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում