1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. փակ ենԱրագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքըփակ էկցորդիչով բեռնատարների համար ևդժվարանցանելի՝մյուս տրանսպորտային միջոցների համար։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Վարդենյաց լեռնանցքում և Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում տեղում էձյուն։
Վայոց ձորի մարզի Վարդենյաց լեռնանցքում և «Զանգեր»-Գորայք ավտոճանապարհինբուք է։
ՀՀ ԱԻՆ-ից նաև հայտնում են, որ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացած տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհըփակ է։Ռուսական կողմում կուտակվել է մոտ602 բեռնատար ավտոմեքենա:
ՀՀ ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։