Հասարակական

Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ. այն կտաքանա 2-3 աստիճանով

1 րոպեի ընթերցում

Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ. այն կտաքանա 2-3 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքում փետրվարի 28-ի ցերեկը, մարտի 4-5-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 1-ին, 2-ի գիշերը՝ շրջանների զգալի մասում, 2-ի, 3-ի ցերեկը՝ առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։

Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 28-ի ցերեկը, մարտի 1-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևան քաղաքում փետրվարի 28-ի ցերեկը, մարտի 4-5-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 1-ին, 2-ի գիշերը, 3-ին՝ կեսօրից հետո ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում