«Դոմ Մոսկվի»-ին գեղարվեստական գրականություն է նվիրել «Ռուսական կենտրոն»-ին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնը (ՄՄԳԿ) այս տարի ևս միացել է Գիրք նվիրելու տոնին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին կենտրոնից, տոնին ընդառաջ «Դոմ Մոսկվի»–ին «Ռուսական կենտրոն»–ին նվիրեց գեղարվեստական գրականություն։

«Ռուսական կենտրոն»-ը բացվել է նախորդ տարի «Դոմ Մոսկվի» կենտրոնի նախաձեռնությամբ։ «Ռուսական կենտրոն»-ում երեխաների համար անցկացվում են ռուսերենի անվճար դասընթացներ։ «Գիրք նվիրելու» օրվան ընդառաջ կազմակերպվել է բաց դաս՝ նվիրված ռուս մանկագիր Ագնիա Բարտոյին։ Կրթական կենտրոնի սաները բաց դասի ընթացքում կարդացել են ռուս մանկագրի ստեղծագործությունները։

«Գիրք նվիրելու կարևոր արշավին միանում ենք ամեն տարի և մեծաքանակ գեղարվեստական գրականություն նվիրում։ Այս տարի կարևոր նախաձեռնությունը համընկավ ռուս մանկագիր Ագնիա Բարտոյի ծննդյան տարեդարձի հետ։ Տեսնելով փոքրիկների սերը և ռուսերեն սովորելու մեծ ցանկությունն ու ոգևորությունը՝ մենք էլ ցանկանում ենք ավելի շատ այսպիսի դաընթացներ անցկացնել», - նշել է Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։

Մինչև օրս Գիրք նվիրելու տոնի շրջանակում «Դոմ Մոսկվի» կենտրոնը մեծաքանակ գեղարվեստական գրականություն է նվիրել ՀՀ մարզային և դպրոցական գրադարաններին։

Գրքի, ընթերցանության նկատմամբ հետաքրքրությունն ու սերը մեծացնելու նպատակով ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝փետրվարի 19-ը, Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր։

Տոնն արմատավորվել է Գրողների միության երջանկահիշատակ նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ2008թվականից:

Գիրք նվիրելու օրվաշրջանակում մայրաքաղաքում և ՀՀ մարզերում բազմաթիվ միջոցառումներ են իրականացվում: Գրողներն այցելում են դպրոցներ, հաղորդակցվում աշակերտների հետ և գիրք նվիրում նրանց, գրախանութները տոնի կապակցությամբ գրքերը վաճառում են զեղչված գներով, հրատարակչությունները ընթերցասերներին նոր գրքեր են ներկայացնում, գրադարաններում ընթերցանության միջոցառումներ են կազմակերպվում:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում