Առաջիկա օրերին Երևանում ցերեկվա ժամերին սպասվում է առանց տեղումների եղանակ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության ողջ տարածքում հունվարի 16-ի ցերեկը, 20-ի ցերեկը, 21-ի գիշերը առանձին շրջաններում, 18-19-ին, 20-ի գիշերը ամենուրեք սպասվում են տեղումներ, լեռնային գոտում ձյան, նախալեռնային և հովտային գոտում թաց ձյան և ձնախառն անձրևի, իսկ 19-ին ամենուրեք ձյան տեսքով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:

«Հունվարի 17-ին, 21-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։Քամին՝հարավային՝ 5-8մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ:Օդի ջերմաստիճանը 19-21-ին աստիճանաբար կնվազի 12-15 աստիճանով»,- նշում են կենտրոնից։

Երևանում հունվարի 16-ի ցերեկը, հունվարի 17-ին, 20-ի ցերեկը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 18-19-ին, 20-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 19-ին ձյան տեսքով:

Հայերեն Русский