1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տարածքում հունվարի 4-ի ցերեկը և 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, Արարատյան դաշտում սպասվում է ամպամածություն և մառախուղ։
Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 5-10 մ/վ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևան քաղաքում հունվարի 4-ի ցերեկը և 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, քաղաքի ցածրադիր գոտում սպասվում է ամպամածություն և մառախուղ։