Հասարակական

Առաջիկա օրերին Հայաստանի ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ

1 րոպեի ընթերցում

Առաջիկա օրերին Հայաստանի ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հանրապետության ողջ տարածքում հունվարի 1-ի ցերեկը, 2-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկանցում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

«Քամին կլինի հյուսիս-արևելյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևանում նույնպես հունվարի 1-ի ցերեկը, 2-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ»,- նշում են գերատեսչությունից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում