Հայաստանում Ամանորին սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքում դեկտեմբերի 27-ի ցերեկը, 28-31-ը, հունվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին կլինի հյուսիս-արևելյան՝ 5-10 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևան քաղաքում դեկտեմբերի 27-ի ցերեկը, 28-31-ը, հունվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հայերեն Русский