Ինովացիա

ԲՏԱ նախարարության ծրագրավորման դասընթացներին մասնակցել է 2009 մասնագետ Երևանից, մարզերից և Արցախից

3 րոպեի ընթերցում

ԲՏԱ նախարարության ծրագրավորման դասընթացներին մասնակցել է 2009 մասնագետ Երևանից, մարզերից և Արցախից

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ծրագրավորման հիմունքներ» անվճար դասընթացների ևս քսան մասնակիցներ դեկտեմբերի 25-ին ստացել են հավաստագրեր: Ծրագիրն անց է կացվել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության դրամաշնորհային ծրագրի շրջանակներում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության լրատվական ծառայությունից, հավաստագրերի հանձնման արարողությանը ներկա է եղել նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, ով, ողջունելով դասընթացի մասնակիցներին, հորդորել է կանգ չառնել՝ խորացնել ծրագրավորման ուղղությամբ գիտելիքներն ու փորձը՝ ի նպաստ Հայաստանի զարգացման ու հզորացման:

«Նախարարի տեղակալ Վիկտորիա Պողոսյանն էլ հատուկ շնորհակալություն հայտնեց Հայ-ռուսական համալսարանի ամբողջ դասախոսական անձնակազմին՝ նշելով, որ վերջիններս ջանք ու եռանդ չեն խնայել գիտելիքը մասնակիցներին հնարավորինս մատչելի փոխանցելու, գործընթացներն արդյունավետ ապահովելու և մասնագիտական գիտելիքները հնարավորինս մատչելի դարձնելու այլ ոլորտներից դեպի բարձր տեխնոլոգիական ոլորտ անցում կատարող մասնագետների համար։

«Ծրագրավորման հիմունքներ» անվճար դասընթացները մեկնարկել էին մայիսին առցանց ձևաչափով, որոնց դիմել է ավելի քան 5000 դիմորդ: Դիմորդներից 2000֊ն են անցել ընտրական փուլն ու հնարավորություն են ստացել մասնակցելու դասընթացներին, ընդ որում՝ Երևանից մասնակիցները 990֊ն էին, իսկ ՀՀ մարզերից և Արցախից՝ 1019֊ը: Վկայականներ և մասնակցության հավաստագրեր է ստացել 1009 մասնակից:

Ամբողջ ծրագրի ընթացքում լավագույն արդյունքներ գրանցած 100 ուսանողի համար Հայ-ռուսական սլավոնական համալսարանը կազմակերպել և ֆինանսավորելու է անվճար խորացված դասընթացներ, իսկ հետագայում լավագույն 5 մասնակիցները ներգրավվելու են համալսարանի նախագծերի աշխատանքներում:

ՀՀ ԲՏԱ նախարարության դրամաշնորհի նպատակն է տեխնոլոգիական ոլորտ անցում կատարող սկսնակների համար պայմանների ստեղծումը «Ծրագրավորման հիմունքներ» անվճար դասընթացներին մասնակցության միջոցով: Ծրագրի ընթացքում արդեն իսկ տեխնոլոգիական ոլորտ անցում կատարելու ցանկություն են հայտնել ամենատարբեր մասնագետներ տուրիզմի, բանասիրության, լրագրության, իրավագիտության, հաշվապահության, մանկավարժության, անգամ՝ վարսահարդարության և խոհարարության ոլորտներից։

«Ծրագրավորման հիմունքներ» անվճար դասընթացների վերաբերյալ մանրամասներ ներկայացված են https://www.edu2020.am/ կայքում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Երևանում այս տարի շուրջ 52 կմ ճանապարհ կբարեկարգվի

Երևան

Երևանում այս տարի շուրջ 52 կմ ճանապարհ կբարեկարգվի

Բաբայան փողոցը մեկ ամիս փակ է լինելու

Երևան

Բաբայան փողոցը մեկ ամիս փակ է լինելու

«Երևանյան բեսթսելեր». «Մերի Փոփինս»-ն ՝ առաջատար. մանկական. հունիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Մերի Փոփինս»-ն ՝ առաջատար. մանկական. հունիս, 2024

Երևանի մանկապարտեզների սաները սովորում են տեսակավորել թափոնը

Երևան

Երևանի մանկապարտեզների սաները սովորում են տեսակավորել թափոնը

Երևանի քաղաքապետարանը կազմակերպել է հանրային տեղեկատվական բացօթյա հանդիպում

Երևան

Երևանի քաղաքապետարանը կազմակերպել է հանրային տեղեկատվական բացօթյա հանդիպում

Veeam Software ընկերության համար Հայաստանը բարենպաստ պայմաններ ունի․ ԲՏԱ նախարարը ծանոթացել է ընկերության առաջնահերթություններին

Ինովացիա

Veeam Software ընկերության համար Հայաստանը բարենպաստ պայմաններ ունի․ ԲՏԱ նախարարը ծանոթացել է ընկերության առաջնահերթություններին

Վերաբացվել է Կոմիտաս 60 հասցեում գտնվող Ucom-ի վաճառքի և սպասարկման նորացված կենտրոնը

Երևան

Վերաբացվել է Կոմիտաս 60 հասցեում գտնվող Ucom-ի վաճառքի և սպասարկման նորացված կենտրոնը

«Վեոլիա Ջուր»-ը պատասխանել է Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանին

Երևան

«Վեոլիա Ջուր»-ը պատասխանել է Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանին

Հիմա գտնվում ենք հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի փորձարկման փուլում․ Ավինյան

Երևան

Հիմա գտնվում ենք հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի փորձարկման փուլում․ Ավինյան

Երևանին անհրաժեշտ է ևս 250 18 մետրանոց ավտոբուս ավտոպարկն ամբողջությամբ արդիականացնելու համար

Երևան

Երևանին անհրաժեշտ է ևս 250 18 մետրանոց ավտոբուս ավտոպարկն ամբողջությամբ արդիականացնելու համար

Տիգրան Ավինյանը վստահեցնում է՝ աղբահանության հետ կապված խնդիրը մոտ ժամանակներս լուծված կլինի

Երևան

Տիգրան Ավինյանը վստահեցնում է՝ աղբահանության հետ կապված խնդիրը մոտ ժամանակներս լուծված կլինի

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում