ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների հանդիպման ընթացքում Պոմպեոն և Չավուշօղլուն միմյանց հասցեին կոպիտ մեղադրանքներ են հնչեցրել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՆԱՏՕ-ի արտգործնախարարների՝ դեկտեմբերի 1-ի հանդիպման ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Մեհմեդ Չավուշօղլուի և նրա ամերիկացի գործընկեր Մայք Պոմպեոյի միջև վեճ է տեղի ունեցել։ Երկու նախարարները տարաձայնություններ են ունեցել մի շարք հարցերի շուրջ, մասնավորապես՝ Արևելյան Միջերկրական ծովի և S-400- ների հարցում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Euronews լրատվական կայքի թուրքական բաժինը։

Թուրքիայի արտգործնախարարը և ԱՄՆ պետքարտուղարը միմյանց հասցեին բազմաթիվ մեղադրանքներ են հնչեցրել։ Ըստ թուրքական աղբյուրների, Թուրքիան իր թեզերում «մենակ է մնացել» և նրան ոչ ոք չի աջակցել։

Պոմպեոն, որը որպես ԱՄՆ պետքարտուղար վերջին անգամ էր մասնակցում ՆԱՏՕ-ի խորհրդաժողովին, Թուրքիային մեղադրել է Միջերկրական ծովում ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ լարվածությունը մեծացնելու և Ռուսաստանից С-400 հակաօդային պաշտպանության համակարգեր գնելու մեջ։ Պոմպեոն ասել է, որ այդ քայլով Թուրքիան պարզապես նվեր է մատուցել Ռուսաստանին։ Չավուշօղլուն իր հերթին Պոմպեոյին մեղադրել է Եվրոպական երկներին զանգահարելով Թուրքիայի դեմ տրամադրելու, տարածաշրջանային հակամարտության մեջ Հունաստանի կողմը բռնելու, ինչպես նաև ամերիկյան արտադրության Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը Անկարային միտումնավոր չվաճառելու մեջ։ Չավուշօղլուն հայտարարել է նաև, որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան աջակցում են Հայաստանին Լեռնային Ղարաբաղում:

Ըստ ամերիկյան աղբյուրների, որոշ նախարարներ, այդ թվում ՝ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը և Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը, սատարում էին Պոմպեոյին: Ըստ Politico-ի, հանդիպման վերջում ստեղծվել է մի իրավիճակ, երբ Թուրքիան, կարծես, մեկուսացված է եղել դաշինքի մյուս 30 անդամներից։ Որոշ դիվանագետներ, ովքեր զրուցել են Politico-ի հետ, պնդում են, որ Պոմպեոն իր մասնակցած վերջին հանդիպումն օգտագործել է «բաժանումներ ստեղծելու համար, որոնք նոր վարչակազմին բարդ իրավիճակի մեջ կդնեն»:

ՆԱՏՕ-ի Արտաքին գործերի նախարարների հանդիպման երկրորդ օրը կշարունակվի այսօր՝ դեկտեմբերի 2-ին:

Սեդրակ Սարգսյան

Հայերեն

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի