Թուրքիայի կարճաժամկետ արտաքին պարտքը մեկ տարվա ընթացքում ավելացել է 13 միլիարդ դոլարով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Կենտրոնական բանկի (ԿԲ) կողմից հրապարակվել են 2020 թվականի սեպտեմբերի դրությամբ կարճաժամկետ արտաքին պարտքի վիճակագրությունը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական GazeteDuvar լրատվական գործակալությունը, ըստ վիճակագրական տվյալների՝ 2019-ի սեպտեմբերի վերջի համեմատ կարճաժամկետ արտաքին պարտքի ֆոնդը աճել է 8.8 տոկոսով՝ հասնելով 134 մլրդ դոլարի: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտաքին պարտքի կարճաժամկետ ֆոնդը կազմել է 121 միլիարդ դոլար: Անկախ սկզբնական մարման ժամկետից ՝ 1 տարի կամ պակաս ժամկետով արտաքին պարտքը հասել է 182 միլիարդ 500 միլիոն դոլարի:

Բանկերի՝ արտասահմանից վերցրած կարճաժամկետ վարկերը 2019-ի վերջի համեմատ աճել են 21,4 տոկոսով և հասել 9,3 միլիարդ դոլարի: Ոչ ռեզիդենտների արտարժութային ավանդները, բացառությամբ բանկերի, աճել են 1.7% -ով և կազմել 21.4 մլրդ դոլար, իսկ ոչ ռեզիդենտ բանկերի ավանդները նվազել են 15.6% -ով և կազմել 11.5 մլրդ դոլար: Օտարերկրյա ռեզիդենտների թուրքական արտարժույթով ավանդները անցյալ տարվա վերջի համեմատ աճել են 8,7 տոկոսով և կազմել 14,8 միլիարդ դոլար:

Վարկառուների բազան ուսումնասիրելիս երևում է, որ մինչ պետական բոլոր բանկերից բաղկացած պետական սեկտորի կարճաժամկետ պարտքը 2019 թվականի վերջի համեմատ 2020թ․ սեպտեմբերին աճել է 4,7% -ով և կազմել 26,2 մլրդ դոլար, մասնավոր սեկտորի կարճաժամկետ արտաքին պարտքը կրճատվել է 3,3% -ով և կազմել 86,8 մլրդ դոլար: Այս ժամանակահատվածում մասնավոր պարտատերերի անվան ներքո դրամավարկային ինստիտուտների կարճաժամկետ պարտքերը տարեվերջի համեմատ, աճելով 27 տոկոսով, 57,5 միլիարդ դոլարի չափով, իսկ ոչ դրամական հիմնարկների պարտքերը՝ 2 տոկոսով աճելով, 75,9 միլիարդ դոլարի չափով են իրացվել: Կարճաժամկետ պարտատոմսերի թողարկումները, որոնք նախորդ տարվա վերջին 67 մլն դոլար էին, սեպտեմբերին հասան 502 մլն դոլարի, մինչդեռ պաշտոնական պարտատերերի կարճաժամկետ պարտքերը նույն ժամանակահատվածում 103 մլն դոլար էր:

Կարճաժամկետ արտաքին պարտքի ֆոնդային արժույթի կազմը այսպիսին է`43.2 տոկոսը դոլար, 29 տոկոսը եվրո, 12.3 տոկոսը թուրքական լիրա և 15.5 տոկոսը այլ արտարժույթներ: Նշված ֆոնդային արժույթի 15․1 միլիարդ դոլարանոց մասը ձևավորվել է Թուրքիայի ռեզիդենտ բանկերի և մասնավոր սեկտորի՝ օտարերկրյա մասնաճյուղերի ու ձեռնարկությունների նկատմամբ ունեցած պարտքերից։

Էմմա Արդարյան

Հայերեն

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի