Չեխիայի ռազմական հետախուզությունը նախազգուշացրել Է Երրորդ համաշխարհային պատերազմի սպառնալիքի մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհը հայտնվել Է նոր համաշխարհային պատերազմի սպառնալիքի առջեւ: Այդ մասին ասվում Է Չեխիայի ռազմական հետախուզության 2019 թվականի հաշվետվության մեջ, որը նրա կայքում հասանելի Է նոյեմբերի 10-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Վերլուծաբանները վստահ են այն բանում, որ այժմ գլոբալ հակամարտությունը «գտնվում Է առաջին փուլում»:

«Ձեւավորվում Է նրանց աշխարհայացքը, ովքեր կկարողանան եւ ցանկանում են ակտիվորեն մասնակցել դրան, եւ աստիճանաբար որոշվում են տեխնոլոգիական միջոցները, որոնց օգնությամբ նրանց կարելի կլիներ ղեկավարել»,-նշվում Է փաստաթղթում:

Հակամարտության հավանական պատճառը զեկույցի հեղինակները համարում են մրցակցությունը ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Չինաստանի միջեւ:

Փաստաթղթում ընդգծվում Է, որ նկատելի Է միջազգային իրավունքի կարեւորության անկումը: Խաղաղ երկխոսությունը՝ որպես առաջացած հակասությունների լուծման միջոց, բացակայում Է, իսկ աշխարհակարգի որոշակիությունը կասկածի տակ Է դրված:

Դեռ ավելին, լարվածությունն աճում Է հասարակական գիտակցության մանիպուլացման պատճառով, կարծում են վերլուծաբանները:

Մինչ այդ The National Interest-ը գնահատել Է ՌԴ-ի եւ ՆԱՏՕ-ի շանսերը հնարավոր պատերազմում: Տեքստի հեղինակ Քրիս Օսբոռնը, վկայակոչելով փորձագետների կարծիքը, պարզաբանել Է, որ երկարաժամկետ ռազմական գործողություններում առավելությունը մնում Է Հյուսիսատլանտյան դաշինքին: Միեւնույն ժամանակ ՆԱՏՕ-ն կհայտնվի ահավոր դրությամբ մեջ, եթե Ռուսաստանը որոշի հարձակում կազմակերպել Մերձբալթիկայի երկրների վրա, դաշինքը այդ սցենարի դեպքում ոչինչ չի կարողանա հակադրել Մոսկվային, հաղորդել Է Ռադիո Sputnik-ը:

Հայերեն Русский

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով ժամանակավոր երթուղի ստեղծելու շուրջ

Սեդրակ Քոչարյանին և ևս 5 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News

Տեղի ունեցածն առնչություն չունի ծառայության հետ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ զինծառայողի ինքնասպանության մասին լուրերի թեմայով

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցը

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Օգոստոսի 26-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. Moldpres