Հայաստանի ավելի քան 490 համայնքներում հաջորդ տարի ՏԻՄ ընտրություններ են սպասվում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2021-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են սպասվում 494 համայնքներում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

2021 թվականի համար պետբյուջեից ԿԸՀ-ի համար նախատեսված է 1 մլրդ 865 մլն դրամ: 385 մլն 981 հազար դրամը կուղղվի ապարատի պահպանման ծախսերին, 58 մլն դրամը նախատեսված է ուսուցման կոմպոնենտի համար, մոտ 1.4 մլրդ դրամ կծախսվի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կազմակերպման նպատակով:

«Ըստ էության, հաջորդ տարին ՏԻՄ-երի համար խոշոր տարի է համարվում՝ նկատի ունենաով, որ հաջորդ տարի բազմաթվ համայնքներում ավարտվելու են լիազորությունների ժամկետներ, և պետք է անցկացվեն ՏԻՄ ընտրություններ: ՏԻՄ ընտրություններ են նախատեսվում մոտ 494 համայնքներում»,- ասաց Մուկուչյանն ու հավելեց՝ այդ թիվը հաշվի են առել՝ այսօրվա ՏԻՄ-երի առկա թվաքանակով:

62 համայնքում կկայանան համայնքի ղեկավարի ընտրություններ, 149 համայնքում՝ ավագանու անդամի ընտրություններ: Իսկ 283 համայնքում կլինեն և՛ համայնքի ղեկավարի, և՛ ավագանու անդամի ընտրություններ: Ընդհանուր առմամբ նախատեսվում է, որ կձևավորվի մոտ 1 100 ընտրատեղամաս:

Աննա Գրիգորյան

Հայերեն

Նիկոլ Փաշինյանը հուլիսի 3-ին կմեկնի Իրան՝ մասնակցելու Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությանը

Հուլիսի 3-ի միջոցառումների անոնս

Վարչապետը Հայաստանի նավթամթերքի շուկայում կայունությունը կապում է մենաշնորհների վերացման հետ

Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով

Ընտրակաշառքի համար պատիժը կխստացվի. օրենսդրական նախաձեռնություն

Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով

Վարորդական իրավունքը «Արմեդ»-ի տվյալների հիման վրա կկասեցվի ավտոմատ կերպով

Հայաստանը հյուսիսային երթուղու իրագործման շուրջ աշխատում է ԵՄ-ի հետ. Փաշինյան

Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին

Հայաստանը սկսել է Գյումրի-Ախուրիկ և Երասխի երկաթուղային հատվածների վերականգնումը. վարչապետ