Մինսկի փողոցում կլինեն նոր հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառի կետեր
1 րոպեի ընթերցում

Ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելու և բազմաթիվ բնակիչների կողմից բարձրացված խնդրին արձագանքելու նպատակով՝ սեպտեմբերի 18-ից Մինսկի փողոցում կկատարվեն համապատասխան միջոցառումներ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունը։

«Մասնավորապես՝ հ. 21-244 հասցեի հարակից ճանապարհահատվածում հետիոտների անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցում՝ 1.14.1 գծանշմամբ, իսկ նույն հասցեի հարակից և հանդիպակաց ճանապարհահատվածներում կկազմակերպվեն հասարակական տրանսպորտի կանգառի կետեր՝ համապատասխան ճանապարհային նշաններով և գծանշումով»,- նշված է հաղորդագրության մեջ: