Քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
1 րոպեի ընթերցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են TRIPP նախագծի իրագործման ընթացքին վերաբերող հարցեր:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ, մասնավորապես, անդրադարձ է կատարվել TRIPP զարգացման ընկերության (TDC) իրավապայմանագրային փաթեթին և առաջիկա անելիքներին, մասնավորապես՝ ներկայացվել են ընկերության կանոնադրության և բաժնետիրական համաձայնագրի նախագծի շուրջ ընթացող աշխատանքները:
Նախագծի իրականացման ուղղությամբ նման ձևաչափով քննարկումները կկրեն շարունակական բնույթ։