Տարածաշրջանային

Արցախյան հակամարտության սրումը՝ Թուրքիայի կողմից Արևմուտքի դեմ պատերազմի մի մաս. Jerusalem post-ի անդրադարձը

2 րոպեի ընթերցում

Արցախյան հակամարտության սրումը՝ Թուրքիայի կողմից Արևմուտքի դեմ պատերազմի մի մաս. Jerusalem post-ի անդրադարձը

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախյան հակամարտության նոր սրացումը Թուրքիայի կողմից Արևմուտքի դեմ անավարտ պատերազմի միայն մի մասն է։ Այս մասին, «Արմենպրես»-ի փոխանցմամբ, գրում է Jerusalem post-ը։

Աղբյուրը կարծիք է հայտնում, որ Սևրի պայմանագիրը և Օսմանյան կայսրության անկումը Թուրքիան համարում է «մեծ վիրավորանք», որ Արևմուտքը հասցրել է իրեն և, իբր այսպես կոչված թուրք ժողովրդի հանդեպ իրականացված «պատմական անարդարությունը» շտկելու նպատակով, Թուրքիան հակամարտություններ է հրահրում Արաբական թերակղզում, Միջերկրական ծովի ավազանում և Արցախում, հավատալով, որ, այդ հակամարտություններում հաջողություն արձանագրելով, կարող է վերականգնել Օսմանյան կայսրության երբեմնի հզորությունը։ «Այս նպատակներին հասնելու համար, թուրքական կառավարական շրջանակները մշակել են մի, «թունավոր քաղաքական կոկտեյլ», որի բաղադրատարրերն են Թուրքիայի դեմ արևմտյան դավադրությունների գաղափարը, կոշտ քաղաքական իսլամիզմը, թուրքական էթնոազգայնականությունը և օսմանյան տարածքները վերականգնելու երազանքը։ Այս կոկտեյլով պարբերաբար սնում են թուրք հասարակությանը, Թուրքիայի գլոբալ ռևանշիստական նպատակներին ծառայեցնելու նպատակով»,-նշում է Jerusalem post-ը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում