Թուրքիայի իշխանամերձ շրջանակների հակաիրանական հայտարարությունները

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի իշխանությունները, երբ սկսեցին երկրի սահմաններին ահաբեկիչների տեղակայման վտանգի մասին ավելի առարկայական խոսել, Թուրքիայի իշխանություններին մոտ գտնվող թուրքական լրատվամիջոցներում հակաիրանական բնույթի հոդվածներն ավելացան:

Մասնավորապես Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ոչ պաշտոնական խոսափողը համարվող «Յենի Շաֆաք» թերթի գլխավոր խմբագիր Իբրահիմ Քարագյուլը «Twitter»-ի էջում հետևյալ գրառումն է կատարել. «Իրանի նախագահ Հասան Ռոհանին նշել է, թե Սիրիայից դեպի Իրանի սահմաններ ահաբեկիչներ են տեղափոխվում (Թուրքիան)։ Սիրիայում, Իրաքում և Եմենում գտնվող իրանական կազմակերպություններին/խմբավորումներին ի՞նչ անվանենք»։

«Տարածաշրջանում ԱՄՆ-ից հետո ամենաշատ արյուն Իրանն է թափել»,֊նշել է Իբրահիմ Քարագյուլը:

Ավելի վաղ Իբրահիմ Քարագյուլը, ակնհայտ սպառնալով Հայաստանի և Իրանի տարածքային ամբողջականությանը, գրել է․ «Իրանին Հայաստանի հետ սահման մնալո՞ւ է։ Չպետք է մնա, այդ կապը պետք է կտրել։ Նախիջևանն ու Ադրբեջանը պետք է միավորվեն և ճանապարհը դեպի Կենտրոնական Ասիա պետք է բացվի։ Ռուսաստանի և Իրանի՝ «թյուրքական աշխարհը մասնատելու» երբեք չփոփոխվող թեզը պետք է վերանա»։

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան