Թուրքիայի միջուկային ծրագրից «Ինտեր ՌԱՕ»-ի դուրս գալը թուրքական աղբյուրները կապում են ԼՂ խնդրի հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական ընկերությունը հրաժարվել է Թուրքիայի առաջին ատոմակայանը կառուցելու ծրագրերից. որպես պատճառ նշվում է Մոսկվայի և Անկարայի միջև լարվածությունը` կապված Լիբիայի, Սիրիայի և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է «Ahval»-ը՝ հղում կատարելով «Dünya»-ին:

Նշվում է, որ 4.800 մեգավատ հզորությամբ օբյեկտի կառուցման գործարքը Էրդողանն ու Պուտինը ստորագրել էին 2010 թվականին, սակայն այժմ այն կասկածի տակ է, քանի որ երկու առաջնորդները հակասություններ ունեն արտաքին քաղաքական մի շարք հարցերի շուրջ: «Dünya»-ի թղթակից Քերիմ Ուլքերը հայտնել է, որ «Ինտեր ՌԱՕ» -ն, Ռուսաստանի խոշորագույն էներգետիկ ընկերություններից մեկը, ծրագրից դուրս է եկել հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդի նիստից հետո: Հոդվածում շեշտվում է, որ այս հեռացումը հաջորդում է նրան, որ Լեռնայի Ղարաբաղի պատերազմում Թուրքիան ռազմական միջամտությամբ սատարում է Ադրբեջանին՝ ընդդեմ հայերի:

Թղթակցի տեղեկություններով՝ որոշումը պայմանավորված է «Ինտեր ՌԱՕ»-ի նախագահ Իգոր Սեչինի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած քաղաքական կապերով: «Հատկանշական է, որ «Ինտեր ՌԱՕ»-ն, որը ղեկավարում է Իգոր Սեչինը ( հայտնի է որպես Ռուսաստանի երկրորդ հզոր անուն), դուրս է եկել «Ակկույու» ատոմակայանի նախագծից` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում Թուրքիայի կողմից Ադրբեջանին սատարելուց անմիջապես հետո»,-ասել է թղթակիցը:

Պատրաստեց Աննա Գրիգորյանը

Հայերեն English Русский

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս