ՄԱԿ-ի կանոնադրությունն իրավունք է տալիս ՀՀ-ին ինքնապաշտպանվել, խոցել հակառակորդի ռազմական օբյեկտները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական զինուժի կողմից ՀՀ տարածքում մարտական հերթապահություն իրականացնող մարտական տեխնիկայի թիրախավորումից հետո Հայաստանը ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածով իրավունք է ձեռք բերում՝ դիմել ինքնապաշտպանության և խոցել այն բոլոր ռազմական օբյեկտները, որոնցից ակնհայտ վտանգ է սպառնում ՀՀ տարածքին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Տարոն Սիմոնյանը:

«Սա ակնհայտ ագրեսիայի դրսևորում է: Սա առաջին դեպքը չէ, սրանից առաջ էլ Վարդենիսի տարածաշրջանում քաղաքացիական թիրախներ են խոցվել: Եվ սա հերթական ագրեսիայի ակտն է: Սրանով և սրանից առաջվա կատարված ակտերով էլ ՀՀ-ն իրավունք է ձեռք բերում ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածով դիմել ինքնապաշտպանության և խոցել այն բոլոր ռազմական օբյեկտները, որոնցից ակնհայտ վտանգ է սպառնում ՀՀ տարածքի նկատմամբ»,-ասաց Սիմոնյանը:

Միջազգային իրավունքը Հայաստանին լիարժեք հնարավորություն է տալիս դիմել ինքնապաշտպանության: Սիմոնյանը նշեց՝ ինքնապաշտպանությունը ենթադրում է ռազմական գործողությունների դիմում, ուժի կիրառում՝ ինչպես սեփական տարածքը պաշտպանելու նպատակով, այնպես էլ սեփական տարածքից դուրս ռազմական գործողություններ տեղափոխելու նպատակով:

Պատգամավորը հավելեց, որ մնում է տեղյակ պահել միջազգային կառույցներին, այդ թվում ՄԱԿ-ին, որ Հայաստանն իրականացնում է 51-րդ հոդվածով սահմանված իր՝ ինքնապաշտպանության իրավունքը:

Հոկտեմբերի 14-ին ադրբեջանական զինուժը թիրախավորել է Հայաստանի Հանրապետության տարածքում, Քարվաճառի հետ սահմանակից գոտում մարտական հերթապահություն իրականացնող մարտական տեխնիկա՝ ընդամենը ենթադրությունների հիման վրա, թե, իբր, այդ տեխնիկան պատրաստ է եղել հարվածել Ադրբեջանի խաղաղ բնակավայրերին։ Ադրբեջանի զինված ուժերն ավելի վաղ հարվածներ էին հասցրել Վարդենիսի շրջանի զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ, այդ թվում՝ թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը, որի հետևանքով սպանվել է մեկ քաղաքացիական անձ:

ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածը, մասնավորապես, սահմանում է՝ սույն կանոնադրության մեջ որևէ բան չի խոչընդոտում անհատական կամ հավաքական ինքնապաշտպանության իրավունքը, եթե ՄԱԿ-ի անդամի դեմ զինված հարձակում է տեղի ունենում, քանի դեռ Անվտանգության խորհուրդը չի ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար: Անդամների կողմից ինքնապաշտպանության այս իրավունքի իրականացման ընթացքում ձեռնարկված միջոցառումները անհապաղ զեկուցվում են Անվտանգության խորհրդին և որևէ կերպ չեն ազդում սույն Կանոնադրության համաձայն Անվտանգության խորհրդի իրավասության և պատասխանատվության վրա `ցանկացած պահի ձեռնարկելու իրենց կողմից գործողություն, քանի որ դա անհրաժեշտ է միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու կամ վերականգնելու համար:

Աննա Գրիգորյան

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում