Ռազմական

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հատուկ բանակային զորամիավորման անձնակազմին է ներկայացրել նորանշանակ հրամանատարին

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հատուկ բանակային զորամիավորման անձնակազմին է ներկայացրել նորանշանակ հրամանատարին

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հուլիսի 7-ին աշխատանքային այց է կատարել հատուկ բանակային զորամիավորում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել գեներալ-մայոր Արմեն Գյոզալյանի՝ հատուկ բանակային զորամիավորումում ծառայության ավարտին նվիրված միջոցառմանը, որի շրջանակում տեղի է ունեցել զորամիավորման մարտական դրոշի փոխանցման հանդիսավոր արարողություն։

ԶՈՒ ԳՇ պետը շնորհակալություն է հայտնել Արմեն Գյոզալյանին արդյունավետ ծառայության համար և հատուկ բանակային զորամիավորման անձնակազմին ներկայացրել նորանշանակ հրամանատար, գեներալ-մայոր Գարեգին Պողոսյանին։

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում