ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը շնորհավորել է հայրենակիցներին Թարգմանչաց տոնի առթիվ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը շնորհավորել է հայ ժողովրդին Հայաստանի համար կարևոր մշակութային օրվա՝ Թարգմանչաց տոնի կապակցությամբ։ Նա հիշեցրել է, որ տոնը նվիրված է հայ գրերի գյուտին, թարգմանչաց շարժմանը, մշակույթի նշանավոր գործիչներին և կրում է գրի ու դպրության, գիտելիքի ու իմաստնության լույսը՝ սկիզբ առնելով Աստվածաշունչն առաջինը հայերեն թարգմանողներից:

«Սա առիթ է շնորհակալության և փառքի խոսք ասելու թարգմանչաց շարժման շարունակողներին, թարգմանչաց արվեստը զարգացնողներին, որոնց շնորհիվ հայ միտքը հնչում է նաև թարգմանաբար, իսկ հայ արվեստասեր հասարակությանը թարգմանաբար հասնում են համաշխարհային գրականության և մշակութային մտքի գոհարները»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծել է նախարարը:

Անդրադառնալով թարգմանիչներին՝ Հարությունյանը շեշտել է, որ այժմ ավելի քան երբևէ, երբ թիկունքն ամուր պահելու և բռունցքվելու առաջնահերթություն ունենք, թարգմանիչների առաքելությունն է հայ քաղաքական ու մշակութային միտքը աշխարհին հասցնելը։ «Դուք եք հայ խաղաղասեր ժողովրդի մշակութային պատգամախոսն աշխարհում և աշխարհի ձայնը՝ հայրենի երկրում, հենց ձեր շնորհիվ է աշխարհն առնչվում մեր քաղաքակրթական մտքին։ Շնորհավո՛ր ձեր մասնագիտական տոնը, թող ձեր գիտական, մշակութային միտքը ծաղկի ու զարգանա՝ ի փառս հայ ժողովրդի, հանուն համաշխարհային մշակույթի հնագույն մաս կազմող հայ մշակույթի հարատևման»,-եզրափակել է ՀՀ ԿԳՄՍ նախարարը:

Թարգմանչաց տոնը Հայաստանի Հանրապետությունում սահմանված պետական տոն է՝ նվիրված հայ գրերի գյուտին,թարգմանչաց շարժմանը և մշակույթի նշանավոր գործիչներին: Հայ առաքելական եկեղեցին, Աստվածաշունչն առաջինը հայերեն թարգմանողներին դեռևս վաղ միջնադարում դասել է եկեղեցու սրբերի շարքը և սահմանել հատուկ՝ Սրբոց թարգմանչաց տոն: Թարգմանչաց տոնը նշվում է հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը: Տոնակատարությունը պաշտոնապես բացվում է Օշականում՝ Հայոց այբուբենին նվիրված հուշարձանի մոտ: Երևանում, Գառնիում և այլ վայրերում կազմակերպվում են շքեղ տոնախմբություններ:

Հայերեն

Վերացվել է «Բամբու» բար-ռեստորանի արտադրական գործունեության կասեցումը

ԵՄ-ն և Կանադան պլանավորում են խորացնել պաշտպանական համագործակցությունը. Rapporteur

Հայաստան է ժամանել Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդը

Հորդանանն ավիահարվածներ է հասցրել Սիրիայի տարածքին. սահմանային անցակետը փակվել է

Այս մեդալն իմ նպատակներից ու երազանքներից միայն մեկն է. Համլետ Մանուկյան

Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են նոր հարվածների հետևանքով զոհերի և վիրավորների մասին

Դատախազությունը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ

Հայկական քոչարիի պես պետք է ընդհանուր ռիթմ գտնել նաև կենսաբազմազանության պահպանության բանակցություններում. Աստրիդ Շոմեյքեր

ԱԳՄԱ նախարարը կարևորել է սահմանային կառավարման բարելավումն ու ԱՄՆ-ի հետ համագործակցությունը

Եվրոպական հանձնաժողովը կաջակցի Հայաստանին շրջակա միջավայրի ոլորտում ժամանակակից ստանդարտների ներդրման գործում. Փաշինյանն ու Ռոսվալլը հանդիպել են