Մշակույթ

Կասկադում տեղի կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-րդ հոբելյանական համերգաշրջանի փակման բացօթյա գալա համերգը

2 րոպեի ընթերցում

Կասկադում տեղի կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-րդ հոբելյանական համերգաշրջանի փակման բացօթյա գալա համերգը

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հուլիսի 21-ին ժամը 20:00-ին Գաֆէսճեան քանդակների պարտեզում (Կասկադ համալիր) հանդես կգա իր 20-րդ հոբելյանական համերգաշրջանի փակման գալա համերգով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ բացօթյա համերգի ընթացքում երաժշտասերները հնարավորություն կունենան վայելելու դասական երաժշտության գլուխգործոցներ, ինչպես նաև նվագախմբի ամենասիրված սիմֆոնիկ ծրագրերից ընտրված ստեղծագործություններ։ Համերգը կղեկավարի նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

Ծրագիրն ունի ժանրային հարուստ բազմազանություն. ընդգրկված են Դմիտրի Շոստակովիչի, Պյոտր Չայկովսկու, Մորիս Ռավելի, Արամ Խաչատրյանի, Տիգրան Մանսուրյանի և Շառլ Ազնավուրի ստեղծագործությունները։ Երեկոյի ընթացքում կհնչեն նաև հայտնի ժամանակակից մշակումներ՝ System of a Down-ի Aerials, Led Zeppelin-ի Kashmir, Մայքլ Ջեքսոնի Earth Song և Billie Jean ստեղծագործությունները, ինչպես նաև հայկական ավանդական Քոչարի և Յարխուշտա պարեղանակները՝ Սերուժ Պաղտասարյանի (C-Rouge) մշակմամբ։ Գործիքավորումները՝ Մարտին Ուլիխանյանի։ 

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից հայտնում են, որ նվագախմբի 20-րդ հոբելյանական համերգաշրջանի եզրափակիչ համերգը խոստանում է դառնալ երաժշտական տոն երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի համար։ Մուտքն ազատ է։ 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում